Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kocum
A A
Սպորտ

Կոչումներ մարզաշխարհի ներկայացուցիչներին, այդ թվում երեք նոր ՍՎՎ-ներ   

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը արժանացել են ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման:

ՀՀ միջազգային սպորտի վարպետի կոչման են արժանացել 6 մարզիկներ` Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Խաչատրյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ), Արման Անդրեասյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Գոռ Սահակյանը (ծանրամարտ), Ազատ Եղիազարյանը և Արտակ Ծատուրյանը (ակրոբատիկա):

Հայաստանի վաստակավոր մարզիչ պատվավոր կոչում են ստացել 6 մասնագետներ: Ահա նրանք. Հարություն Կիրակոսի Նազարյան, Վահան Ավետի Ադիլխանյան, Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյան` երեքն էլ բռնցքամարտ. Արմեն Ռաֆիկի Առաքելյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Գայանե Անուշավանի Ներսիսյան`գեղարվեստական մարմնամարզություն, Հովիկ Էմիլի Սարգսյան` «Վանաձոր համայնքի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ: