Բացել լրահոսը Փակել լրահոսը
02 (13)
A A
Պաշտոնական

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Անձնակազմը մարտական վիճակի է բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ըստ առաջադրված խնդիրների` զինծառայողները կատարել են իրենց գործառութային պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական բարձր գիտելիքներ ու պատրաստվածություն։