Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախը ողջունում է
A A
Հասարակություն

«Ընդունել հայտարարություն, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է ԼՂՀ ձևավորման օրինականությունը»․ Դիմում

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ձևավորման օրինականությունը  ՀՀ –ի կողմից ճանաչելու մասին «Կլոր սեղանի» մասնակիցները դիմում են հղել ՀՀ Ազգային ժողովին․

Դիմումը՝ ստորև

«Հիմք ընդունելով ԼՂԻՄ-ի, այնուհետև ԼՂՀ – ի իշխանությունների կողմից իրականացված իրավական – քաղաքական որոշումները, այդ թվում 1991թ․ դեկտեմբերի 10- ին միջազգային դիտորդների ներկայությամբ կայացած հանրաքվեի արդյունքները, դրան հաջորդած, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմական գործողությունները, էթնիկ զտումները և ցեղասպանական վայրագությունները, Հայ ժողովրդի կողմից  հաջողությամբ ավարտած ազգային – ազատագրական պայքարը, Արցախի Հանրապետության միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող Ադրբեջանից անկախ կարգավիճակը;

2020թ. 44 օրյա պատերազմում, թուրք – ադրբեջանական տանդեմի ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների օկուպացումը, Ադրբեջանի նախագահի պնդումները Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված համարելը;

Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ – ի կողմից Արցախի հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հատուկ դիրքորոշում հայտնելու, դրանով իսկ բանակցություններում  նոր օրակարգ առաջարկելու անհրաժեշտությունը՝

ՄԵՆՔ` քննարկման մասնակիցներս, դիմում  ենք ՀՀ Ազգային Ժողովին անհապաղ նախաձեռնել և անցկացնել  լսումներ նշված հարցադրումով և որից հետո, հրատապ ռեժիմով քննարկել և ընդունել Հայտարարություն՝ «ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման օրինականությունը  և նրա, որպես առանձին սուբյեկտ, անկախությունը Ադրբեջանից, որի կազմից դուրս գալով, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը»։

 

 «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան

Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

սնիպ.JPG (50 KB)