Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոպատահարի պատճառով 25-ամյա կինը և վերջինիս երեխան մահացել են․ ՔԿ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող «Յումզ» մակնիշի տրակտորի կցորդիչին բեռնված «ԴՏ» մակնիշի թրթուրավոր տրակտորի գութանին, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին և վերջինիս երեխան՝ ծնված 16.11.2019թ.,  ստացած մարմնական վնասվածքներից մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ ստորաբաժանման կողմից կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նմուշառումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաքիմիական փորձաքնություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին