Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի կազմը
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, որոնք պատրաստվելու են Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։
Ահա նրանք.
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - «Շիրակ»
Պաշտպաններ
Անտոնի Կազարյան - «Պոնֆերադինա» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան - «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց - «Ուրարտու»
Արտյոմ Գյուրջյան - «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Գևորգ Տարախչյան - «Սևան»
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 7-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի H խմբի վեցերորդ տուրի Ֆրանսիա Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, Երևանի ժամանակով 23։45-ին։