«Լիվերպուլը» միայնակ իր մրցակիցներից շատ միավոր է վաստակել. Չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի մնացած խաղերն անվանեցին փլեյ-օֆֆի ևս երկու մասնակցի: Դրանք են «Լիվերպուլը» և «Այաքսը»:
B խմբում հանդես եկող անգլիական ակումբը իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին», վաստակեց 12 միավոր և ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող պորտուգալական «Պորտուն» արդեն ետ է մնում 7 միավորով: Իսպանական ակումբը 4 միավորով զաբղեցնում է 3-րդ տեղը: Այս խմբում հանդես եկող իտալական «Միլանը» սեփական դաշտում վերջապես ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ` 1:1, և վաստակեց առաջին միավորը: Ի դեպ, այդ հանդիպման մրցավարների տեսուչը եղել է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նալբանդյանը:
Ամստեդամի «Այաքսը», որը C խմբի ընդգծված առաջատարն է, հյուրընկալվելիս կամային հաղթանակ տանելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ` 3:1, նույնպես վաստակեց 12 միավոր և վաստակեց փլեյ-օֆֆում խաղալու իրավունք: Նրան հաջորդող գերմանական թիմն ու պորտուգալական «Սպորտինգն» ունեն 6-ական միավոր, սակայն հանդիպելու են միմյանց հետ, ուստի պարտադիր միավորներ են կորցնելու: Չորրորդ տեղում գտնվում է Թուրքիայի չեմպիոն «Բեշիքթաշը», որը «Սպորտինգի» հետ խաղում կրեց չորրորդ անընդմեջ պարտությունը` 0:4, և վերջնական կորցրեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:
A խմբում առաջին տեղ բարձրացավ անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը սեփական դաշտում 4:1 հաշվով ջախջախեց բելգիական «Բրյուգեին» և տարավ երրորդ հաղթանակը: Նրանից մեկ միավորով ետ է մնում ֆրանսիական «ՊՍԺ»-ն, որն այս տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 խաղաց գերմանական «Լայպցիգի» հետ: Վերջինս չնայած վաստակեց առաջին միավորը, սակայն դուրս մնաց փլեյ-օֆֆից:
D խմբում աղյուսակը սկսեց գլխավորել Մադրիդի «Ռեալը», որն իր հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»` 2:1: Իսպանակ անակումբը վաստակեց 9 միավոր և առաջ պոկվեց իր հետ հավասար ընթացող մոլդովական «Շերիֆից», որը սեփական դաշտում կրկին 1:3 հաշվով պարտվեց Միլանի «Ինտերին»: Իտալական ակումբը վաստակեց 7 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Մի քանի ուշագրավ փաստեր այս տուրից: Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը չեմպիոնների լիգայի մրցաշարում խփեց 1000 գոլ:
Գերմանական «Լայպցիգը» 4 խաղում արդեն բաց է թողել 13 գնդակ, որը վատագույն արդյունքն է ընթացիկ մրցաշարում:
«Այաքսի» ֆուտբոլիստ Սեբաստյան Ալլեն միակն է, որը գոլ է խփել բոլոր չորս խաղերում:
«Լիվերպուլը» միայնակ ավելի շատ միավորներ է վաստակել, քան խմբի մյուս երեք թիմերը միասին վերցրած: