Բացել լրահոսը Փակել լրահոսը
Fotoram.io
A A
Քաղաքականություն

«Մեկ տարվա փաստահավաք աշխատանքների արդյունքներն անգլերենով ինտերակտիվ՝ Google Earth-ի քարտեզի վրա»․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյա գրառում է արել․
 
1) Մեր 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների, բազմաթիվ սահմանային այցերի արդյունքներն անգլերենով ԻՆՏԵՐԱԿՏԻՎ՝ GOOGLE EARTH-ի ՔԱՐՏԵԶԻ վրա`
 
Քարտեզի (Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի օրինակով) վրա ադրբեջանական տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Առկա նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
 
2) Արտահերթ զեկույց ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):
Երկուսն էլ վաղը նաև առանձին կուղարկվեն ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, միջազգային կառույցներին: