Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը այդ օրվանից կսկսի նախապատրաստվել Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումներին։
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստ։ Ավաղ, թիմի գլխավոր մարզչի տրամադրության տակ գտնվում են ընդամենը 2 հարձակվող, ինչը նրան թույլ չի տա խաղի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։
Ահա հրավիրված ֆուտբոլիստները․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ
Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ
Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Յաղմուրյան - «Արարատ-Արմենիա»
Տիգրան Սարգսյան - «Նոա»
Համլետ Սարգսյան - «Ուրարտու»
Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ
Համլետ Մինասյան - ԲԿՄԱ
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ։