Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff var 3,11,
A A
Սպորտ

ՀՖՖ-ն VAR համակարգ կտեղադրի հայկական ֆուտբոլում

ՀՖՖ-ն սկսում է VAR համակարգի տեղադրումը հայկական ֆուտբոլում և փնտրում է ֆուտբոլային համակարգի օպերատորների, որոնք կաշխատեն սպորտային տեխնոլոգիաների առաջնագծում և կդառնան ֆուտբոլային ընտանիքի մասը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

VAR համակարգի օպերատորին հնարավորություն է ընձեռնվում աշխատել VAR համակարգի կենտրոնում, կարևոր դեր խաղալ այն տեղադրելու և շահագործելու գործընթացում։

Համակարգին լիարժեք ծանոթանալու նպատակով` ընտրված թեկնածուների համար կազմակերպվելու են ուսուցողական դասընթացներ։

 

Աշխատանքային պարտականություններ:

 

Մարզադաշտերում և VAR կենտրոնում համակարգի տեղադրում, կարգավորում և սպասարկում

Գործող ընթացակարգերի համաձայն խաղից առաջ ստուգումների իրականացում

Խաղի ընթացքում համակարգի մոնիտորինգ

Համագործակցություն խաղի կազմակերպիչների, թիմերի և մարզադաշտի պաշտոնյաների և հեռարձակողների հետ

Աշխատանք  մրցավարների հետ, լավագույն դրվագների տրամադրում

Անհրաժեշտության դեպքում անսարքությունների վերացում, առաջացած խնդիրների իրազեկում

Սարքավորումների սպասարկում, շահագործում և պահպանում

 

Անհրաժեշտ հմտություններ

 

Անգլերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Բարձրագույն տեխնիկական (ճարտարագիտական) կրթություն

Վերլուծական մտածելակերպ, գերազանց խնդիրներ վերլուծելու հմտություն

Գերազանց հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություն, նախաձեռնողականություն

Արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

Սահմանված ժամանակում աշխատանքը ավարտելու ունակություն

 

Լրացուցիչ տեղեկություն

Պատրաստակամություն աշխատել չնորմավորված գրաֆիկով, այդ թվում նաև արտաժամ և հանգստյան օրերին

Ֆուտբոլ խաղի կանոնների իմացությունը ակնառու առավելություն է

 

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ մինչև նոյեմբերի 30-ը: