Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 3.11.
A A
Սպորտ

Արդարությունը վերականգնվեց. Հովհաննես Բաչկովին հաղթանակ շնորհվեց ՀԲՖ-ի բողոքարկումից հետո

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Ինչպես արդեն նշել ենք, երեկ կայացած քառորդ եզրափակիչ մարտում կողմնակալ մրցավարության պատճառով մեր մարզիկը պարտություն էր կրել թայլանդցի Սոմչայ Վոնգուսավանից: Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մենամարտից անմիջապես հետո ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել դրան: Ի վերջո, մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է, և հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Դա նշանակում է, որ Հովհաննես Բաչկովը նվազագույնն ապահովեց երկրորդ բրոնզե մեդալը Հայաստանի համար (առաջինը ապահովել էր ծանրքաշային Դավիթ Չալոյանը), որը բացառիկ երևույթ է հայկական բռնքամարտի պատմության մեջ: