Բացել լրահոսը Փակել լրահոսը
vraert-avtovtar-kotayqi-marzum-n224399-1
A A
Հասարակություն

Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. 7 վիրավորները զբոսաշրջիկներ են

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Արդեն ավտովթարի հետևանքով 7 մարդու «Աբովյան» բժշկական կենտրոնի օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  Mercedes Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ: