Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba final
A A
Սպորտ

Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ նվաճեց ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ընբիշ Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ նվաճեց Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Այսօր մեր 130 կգ քաշային ըմբիշը եզրափակիչ մրցամարտում հանդիպեց Ամին Միրզազադեհի հետ: Ավաղ, հավասար պայքարում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ իրանցի մարզիկը` 2:1, որն էլ հռչակվեց Մ-23 աշխարհի չեմպիոն: Դավիթ Օվասապյանը դարձավ փոխչեմպիոն:

Այդպիսով, առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ` մեկական արծաթ և բրոնզ: Վաղը մեր երկու ընբիշները կպայքարեն բրոնզե պարգևների համար: