Բացել լրահոսը Փակել լրահոսը
74733_large
A A
Հասարակություն

Մոսկվայում հայուհին ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց. Երկրամաս

 
 Մոսկվայում ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ը։
 
Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոյի կայարաններից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։
 
Դիանայի հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ է եղել, ըստ աղբյուրի՝ հարբած ադրբեջանցիները, տեսնելով եռագույնը, անմիջապես սկսել են հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի ենթարկել նրանց։
23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնոտային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։
 
Ի դեպ, որեւէ այլ  աղբյուր այս մասին տեղեկատվություն չի տարածել, ինչը շատերի մոտ կասկածի տեղիք  է տվել տեղեկատվության իսկությանը։