Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chalo
A A
Սպորտ

Դավիթ Չալոյանը առաջին մեդալն ապահովեց Հայաստանի համար. բռնցքամարտի ԱԱ

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեցին կիսաեզրափակիչ մարտերը: 

Հայաստանից առաջինը ռինգ մտավ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը: Մեր ծանր քաշային մարզիկն անչափ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլոջոնովին և ռևանշի հասավ այս տարի բանակային բռնցքամարտիկների աշխարհի առաջնությունում կրած պարտության դիմաց: Կիսաեզրափակիչում նրան սպասվում սկզբունքային մրցամարտ` հանձինս ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի:

Նշենք, որ Դավիթ Չալոյանը նվազագույնը Հայաստանի համար ապահովեց բրոնզե մեդալ աշխարհի առաջնությունում: