Բացել լրահոսը Փակել լրահոսը
252524478_3071528413088267_41530070204706004_n
A A
Հասարակություն

Ներկայիս իրավիճակում անթույլատրելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը. Նախարարությունը՝ շտապօգնության վարորդների ակցիայի մասին

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:
 
Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:
 
Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը: