Բացել լրահոսը Փակել լրահոսը
252350947_210439994545287_1919377505119696325_n
A A
Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել

Նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում է խմբակցության ֆեյսբուքյան էջը։
 
Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր։