A
A
Հայաստանի բռնցքամարտիկները ԱԱ-ում կհանդիպեն իրենց քաջածանոթ մրցակիցների հետ
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանից հանդես կգան երկու բռնցքամարտիկ:
Ցերեկային մրցահերթում հանդես կգա +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը: Նա ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլոջոնովի հետ: Բռնցքամարտիկներն այս տարի արդեն մեկ անգամ հանդիպել են իրար հետ: Դա տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բանակային բռնցքամարտիկների աշխարհի առաջնության ժամանակ: Այն ավարտվել է ուզբեկ մարզիկի առավելությամբ:
Երեկոյան հերթափոխին մեր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կհանդիպի նույնպես իրեն ծանոթ մրցակցի հետ: Դա թայլանդցի Սոմչայ Վոնգսուվանն է, որի մեր բռնցքամարտիկը հաղթել էր 2019 թավականի աշխարհի առաջնությունում: