Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 2.11.
A A
Սպորտ

Դավիթ Օվասապյանը կպայքարի ոսկու, իսկ Հրաչյա Պողոսյանը` բրոնզի համար. ըմբշամարտի Մ23 ԱԱ

Սերբիայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր երեկոյան կխաղարկվեն առաջին մեդալները:

 

Հայաստանից մրցանակների համար պայքար կմղեն երկու հոգի: Մեր 130 կգ քաշային ըմբիշ Դավիթ Օվասապյանը եզրափակիչում կպայքարի ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Իրանը ներկայացնող Ամին Միրզազադեհը:

 

Հրաչյա Պողոսյանը փոքր եզրափակիչում կվիճարկի 63 կգ քաշայինների բրոնզե մեդալներից մեկը: Նա կմրցի մոլդովացի Կորնելիու Ռուսուի հետ:

 

Այսօր պայքարը սկսել են նաև մեր 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը հաղթահարեց նախնական փուլը, իսկ ահա 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանին դա չհաջողվեց: