Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks bachkov
A A
Սպորտ

Երեք բռնցքամարտիկներից հաղթեց միայն Հովհաննես Բաչկովը. աշխարհի առաջնություն

Սարբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի մնացած մարտերը:

Հայաստանին ռինգ դուրս եկան երեք բռնցքամարտիկ: Ավաղ, նրանցից երկուսը, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: Իսկ ահա մեր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն անչափ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուիջի Մալանգային:

Նա, ինչպես նաև մեր գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, վաղը կանցկացնեն քառորդ եզրափակիչ մարտերը: հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալներ: