Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հակոբ Կարապետյան
A A
Հասարակություն

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում ստուգումներ են կատարվել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»,- նշել է Կարապետյանը։