Կառավարությունը ռեկտոր է փնտրում
Աջակցիր «Ա1+»-ինՀայտարարություն
«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
- Ակադեմիայի ռեկտորը`
ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի պետական պատվերի տարեկան ծախսերի, արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին, առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
-
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն դոցենտի գիտական կոչում,
- բարձրագույն կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում,
- մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- տեղեկանք մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ,
- բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել),
- Ակադեմիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (գործունեության ծրագիր)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Մրցույթը կանցկացվի 2021 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (ք. Երևան, Կիևյան 8):
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ վարչապետի աշխատակազմում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 30 նոյեմբերի 2021 թ.։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ ( 010 51-57-56):