Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1.11.
A A
Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից մնացել է չորս մասնակից

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեդալների համար Հայաստանից պայքար են մղում միայն 4 մարզիկ: Նրանցից երեքն այսօր դուրս կգան ռինգ:

Նախ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմրցի կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի հետ: Դա մեր մարզիկի առաջին մարտն է, քանի որ նրա նախորդ երկու մրցակիցները տարբեր պատճառներով հրաժարվել էին մրցամարտից:

Ապա հանդես կգան գյումրեցիներ Արթուր Հովհաննիսյանն (51 կգ) ու Հովհաննես Բաչկովն (63,5 կգ): Առաջինը կմենամարտի ամերիկացի Հիլլ Ռոսկոյի հետ, իսկ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը ուժերը կչափի իտալացի Ջիանլուիջի Մալանգայի հետ:

Իսկ ահա մեր ծանր քաշային Դավիթ Չալոյանն արդեն մտել է քառորդ եզրափակիչ փուլ: Նա առաջիկա մրցամարտը կանցկացնի նոյեմբերի 2-ին, ուզբեկ Ազիզբեկ Մուլոջոնովի հետ: