Բացել լրահոսը Փակել լրահոսը
251513783_3070188803222228_4684682687001518985_n
A A
Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում:
 
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս միացել է նախարարի շրջայցին:
 
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է ԲԿ-ների շենքային պայմաններին, հետաքրքվել բուժօգնության կազմակերպմամբ և COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացով: