Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անվճար վառելափայտից կօգտվի ևս 70 բնակավայր (տեսանյութ)

Ձմեռամուտին ընդառաջ լավ նորություն անտառամերձ համայքների բնակիչների համար։ Պետությունը ևս 70 բնակավայրի արտոնություն է տվել անտառից անվճար վառելանյութ տանել, տունը տաքացնել։ Նոր ծառեր չեն հատվի, խոսքը թափուկների մասին է՝ անձրևից, քամուց տապալված ճյուղերի, որոնք անտառապահների վերահսկողությամբ և սահմանված քանակով բաժանվում են դրա կարիքն ունեցողներին։