A
A
Սասունիկում բացվել է Հայաստանի գինու պատմության թանգարանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական գինեգործության հարուստ ավանդույթները՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, ներկայացված են Հայաստանի գինու պատմության նորաբաց թանգարանում։ Ինչպես են մեր նախնիները խաղող աճեցրել, գինի հնեցրել ու մատուցել. մեկ վայրում հնարավոր է ժամանակը հազարամյակներով հետ տալ ու այդ ամենը պատկերավոր տեսնել։ Գլխավոր նպատակը մեկն է՝ Հայաստանում գինու մշակույթի տարածմանը զուգահեռ նպաստել գինու զբոսաշրջության զարգացմանը: