Բացել լրահոսը Փակել լրահոսը
222
A A
Քաղաքականություն Հասարակություն

Պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին․ ԵԽ ղեկավար

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը։

«Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը»,- ասել է Միշելը:

Շառլ Միշելը կարևորել է նաև Աֆրիկայում պատվաստանյութերի արտադրություն սկսելը, ինչպես նաև տնտեսական խնդիրների հետ բախվող երկրներին աջակցության տրամադրելը։