Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զոհված փրկարարների երեխաներն այցելել են ԱԻՊԾ

ԱԻՊԾ աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ, այսօր զոհված փրկարարներ Հարություն Աթաջանյանի, Արայիկ Հակոբյանի և Դավիթ Դոլուխանյանի ընտանիքների անդամներն ու երեխաներն այցելել են ծառայության վարչական տարածք, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված փրկարարների հուշանկյունին:

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ վերջիններս ծանոթացել են ԱԻ պետական ծառայությունում իրականացվող ամենօրյա հերթապահության ընթացքին և զորանոցային պայմաններին:

Փոքրիկներն էլ մեծ ոգևորությամբ փրկարարական ու հրշեջ մեքենաներն են ուսումնասիրել և գործարկել տարբեր ձայնային ազդանշաններ, նաև խոստացել, որ իրենց հայրերի փոխարեն իրենք են շարունակելու փրկարարի առաքելությունը:

Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ծառայողական պարտքն իրականացնելիս անմահացած տղաների սխրանքն անմար է և նրանց հիշատակը միշտ վառ է պահվելու:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն