Բացել լրահոսը Փակել լրահոսը
hambik
A A
Քաղաքականություն Հասարակություն

Համբիկ Սասունյանը Հայաստանում է․ Ասպարեզ

asbarez.am-ը տեղեկացնում է, որ թուրք դիվանագետի սպանության համար ցմահ դատապարտված, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանը ազատության մեջ է և այժմ Հայաստանում է։ Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Հայ ժողովուրդին ուղղուած իր պատգամին մէջ, Համբիկ Սասունեան յայտարարեց, որ ինք կը գտնուի Հայաստան: Կարդալ՝ ստորեւ. 

Սիրելի հայրենակիցներ .-

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ ձեզի` Հայաստանէն։

Մօտաւորապէս 40 տարիներ անց պատիւը ունիմ ըլլալու հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը եւ, զգալ ընտանեկան ջերմութիւնը։

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում է ունեցած իմ դժուարագոյն օրերուս։

Խորին շնորհակալութիւններս կ’ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են եւ, ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ։

Վերջապէս հասած եմ տուն։

Սիրով`
Համբիկ Սասունեան

Հիշեցնենք, որ 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման։ 39 տարի ազատազրկումից հետո նա ազատ է արձակվել։