A
A
Արման Դարչինյանին տեխնիկական հաղթանակ շնորհվեց. բռնցքամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Սերբիայում շարունակվող աշխարհի առաջնությունը:
Մեր 71 կգ քաշային մարզիկը հանդիպեց Ղրղզստանը ներկայացնող Նուրադին Ռուստամբեկի հետ: Երկրորդ ռաունդում վերջինս երկու անգամ անթույլատրելի հարված հասցրեց մեր բռնցքամարտիկի գոտկատեղից ներքև, որի համար որակազրկվեց: Արման Դարչինյանին շնորհվեց տեխնիկական հաղթանակ:
Այդպիսով, այսօր ռինգ մտած Հայաստանի երեք բռնցքամարտիկներից երկուսը հաղթանակ տարան, իսկ մեկը` պարտություն կրեց: Վաղն իրենց մարտերը կանցկացնեն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 48 կգ քաշային Սեյրան Յեղիկյանը և 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վերջինս կհանդիպի ադրբեջանցի մրցակցի հետ: