Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Կարեն Տոնականյանը նոկաուտով հաղթեց մրցակցին. բռնցքամարտի ԱԱ   

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հերթական հաղթանակը տոնեց Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/16 եզրափակիչում մրցեց մալիյցի Աբդուլ Քարիմ Բատհիլի հետ: Մեր բռնցքամարտիկը հաղթեց բացահայտ առավելությամբ` երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իր մրցակցին: 

1/8 եզրափակիչում Կարեն Տոնականյանը կհանդիպի ֆրանսիացի Սոֆիան Օումիհայի հետ: Մրցամարտը կկայանա հոկտեմբերի 31-ին: