A
A
Վահե Բադալյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունը սկսեց վստահ հաղթանակով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունը։
Այսօր մեր 54 կգ քաշային մարզիկը հանդիպեց Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունի հետ։ Վահե Բադալյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և մտավ հաջորդ փուլ։
Երեկոյան մրցահերթին Հայաստանից հանդես կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 71 կգ քաշային Արման Դարչինյանը։