Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 29.10.
A A
Սպորտ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Արթուր Աբրահամի հետ (տեսանյութ)

Աշխարհահռչակ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր այցելել է Հայաաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Արթուր Աբրահամը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր, մասնավորապես, Ներքին Չարբախում Արթուր Աբրահամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ:

ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին։ 

Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: