A
A
«Միլանի» գլխավոր մարզիչը խաղից հետո չի խոսում ֆուտբոլիստների հետ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բացատրել է, թե ինչո՞ւ խաղերից հետո չի խոսում թիմի ֆուտբոլիստների հետ։
«Գլխավորը խաղից առաջ շփումներն են։ Այժմ ես ոչինչ չեմ ասում ֆուտբոլիստներին։ Հանդիպումներից հետո ամեն ինչ պարզ չէ, դրա համար նախընտրում եմ ֆուտբոլիստների հետ խոսել խաղի հաջորդ օրը», - ասել է անվանի մասնագետը Football Italia կայքին։
Հավելենք, որ «Միլանը» 10 տուրից հետո վաստակել է 28 միավոր և «Նապոլիի» հետ կիսում է առաջին տեղը։ Առաջիկա տուրում միլանցիները հանդիպելու են Հռոմի «Ռոմայի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Այդ խաղը կկայանա հոկտեմբերի 31-ին։