Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 29.10.
A A
Սպորտ

Հայաստանը այսօր 3 ներկայացուցիչ կունենա բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախ ասպարեզ դուրս կգա 54 կգ քաշային Վահե Բադալյանը, որը կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունի հետ: Երեկոյան մրցահերթին 60 կգ քաշային  Կարեն Տոնականյանը կմրցի մալիյցի Աբդուլ Կարիմ Բատհիլի հետ, իսկ 71 կգ քաշային Արման Դարչինյանը առաջնությունը կմենամարտի ղըրղզ բռնցքամարտիկ Նուրադին Ռուստամբեկի հետ մարտով: