Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան Սաղաթելյան
A A
Քաղաքականություն

Շաբաթ օրը կներկայացնեմ պատերազմի օրերին Փաշինյանի հետ կայացած հանդիպումների կարևոր մանրամասները․ Սաղաթելյան

«Շաբաթ օրը ես հանգամանորեն կներկայացնեմ անցած տարի պատերազմի օրերին  Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների կարևոր մանրամասները»,-գրել է «Հայաստան» դաշինիքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Դրանից հետո, վստահ եմ, հանրությունը կանի անհրաժեշտ եզրահանգումները»,-նշել է նա։

Ավելի վաղ Սաղաթելյանը պահանջել էր 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ։