Հայաստանը կմասնակցի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ին
Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ԱԱ-ին կմասնակցի 10 ըմբիշով։ Նրանք են` Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սամվել Աղաջանյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Յեղիկյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականում ընդգրկվել են հետևյալ ըմբիշները՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Վազգեն Թևանյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Մարտին Սիմոնյան (125 կգ):
Նոյեմբերի 1-3-ը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները, իսկ նոյեմբերի 5-7-ը մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: