A
A
Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ՀՀ-ից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել
Աջակցիր «Ա1+»-ին2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել. որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է։
- լրացնի առողջության հայտարարագիր։