Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

«Լեոն» հաղթեց ֆուտզալի չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում

Խորվաթիայի Օմիս քաղաքում ընթացող ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի ընտրական 7-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթեց սերբական «ՖՕՆ Բելգրադ» թիմին: 

Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0, իսկ երկրորդում մեր ֆուտբոլիստները երեք գոլ խփեցին մրցակցի երկուսի դիմաց` 3:2: «Լեոյի» կազմում աչքի ընկան Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը և Սարո Գալստյանը:

 Հայաստանի չեմպիոնը վաստակեց 3 միավոր և հավասարվեց երկու առաջատարներին` ավստրիական «Լինցին» ու խորվաթական «Օլմիսունին», որոնք այսօր դեռ պետք է հանդիպեն իրար հետ:

Երրորդ տուրում «Լեոն» կմրցի դաշտի տերերի թիմի հետ: