Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Դավիթ Չալոյանը հաղթեց ուկրաինացի բռնցքամարտիկին և մտավ 1/8 եզրափակիչ

Հայաստանի գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով մեկնարկեց Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Մեր +92 կգ քաշային մարզիկը 1/16 եզրափակիչում 4:1 հաշվով վստահ հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ցոտնե Ռովագային: Հաջորդ փուլում Դավիթ Չալոյանը կմրցի կոլումբիացի Կրիստիան Սալսեդոյի հետ:

Այսօր մրցամարտ կանցկացնի նաև մեր 67 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը, որը ուժերը կչափի լեհ Դամիան Դուրկաչի հետ։