Բացել լրահոսը Փակել լրահոսը
249512851_2046794012153126_861662642997315366_n
A A
Քաղաքականություն

Անցկացվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ

Հոկտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի լիագումար նիստ: Այն վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն։

Նիստը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների: Այնուհետև ԱԺ խոսնակը անդրադարձավ համավարակի վտանգներն՝ կոչ անելով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Անցնելով օրակարգի հարցերին՝ պատգամավորները նախ քննարկեցին <<<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրինափաթեթըԱյն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության  պարբերականությանըտեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:

Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտիսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Պատգամավորների  հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո  19 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ օրինափաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Թեև այն արդեն անցել էր հանձնաժողովային քննարկման փուլը, և  ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը  դրական էր :

Հաջորդիվ քննարկվել է <<Առևտրի և ծառայությունների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցըՀիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էրՆա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունն ենթակա է լիցենզավորման:  

Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափովշրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափովշրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով

Սակայնհաշվի առնելով արցախյան 44 օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները,նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը քվերակության դրվեց: 27 կողմ ձայնով խորհրդարանը  հավանություն տվեց օրենսդրական  նախաձեռնությանը :

Լիագումար նիստը եզրափակվեց պատգամավորական հայտարարություններով: Հնչեց 4 հայտարարություն Գագիկ Բաղունցի, Գեղամ Ստեփանյանի, Սեյրան Հայրապետյանի և Մետաքսե Հակոբյանի կողմից: