Բացել լրահոսը Փակել լրահոսը
5 (18)
A A
Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին: Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:

Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար: