A
A
Արթուր Բազեյանը դարձյալ մնացել է առանց մրցակցի․ բռնցքամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Առաջինը կմրցի լեհ Դամիան Դուռկաչի հետ, իսկ երկրորդն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Ծոթնե Ռոգավայի հետ։
Այսօր պետք է մենամարտեր նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի կարող ներկայանալ մարտին և մեր մարզիկին կշնորհվի տեխնիկական հաղթանակ։ Հիշեցնենք, որ նրա առաջին մրցակիցը քաշի հետ կապված խնդիր էր ունեցել և պարտություն էր կրել։