Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 28.10.
A A
Սպորտ

Մանուել Պետրոսյանը և Աննա Սարգսյանը հաղթանակով սկսեցին Grand Swiss մրցաշարը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերում Հայաստանից մասնակցում են 7 շախմատիստ և երկու շախմատիստուհի։

Արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները։ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել իրանցի Ամին Տաբատաբաեի հետ։ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը նույնպես խաղաղությամբ են բաժանվել իրենց մրցակիցներից, իսկ ահա Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել։

Մրցաշարը հաղթանակով է սկսել միայն Մանուել Պետրոսյանը, որը սևերով պարտության է մատնել ղազախստանցի Ռինատ Ջումաբաևին։

Այսօր նախատեսված 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Հանս Մոկե Նիմանի հետ։

Կանանց մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը առաջին տուրում հաղթել է ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել Շոտլանդիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Քեթևան Արախամիա-Գրանտին։ Այսօր ԱննաՍարգսյանը կմրցի Նատալյա Պոգոնինայի, իսկ էլինա Դանիելյանը՝ Հունգարիան ներկայացնող վիետնամցի Թրան