Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շուշին կորցնելն այնքան անհնար է թվացել, որ պատերազմի օրերին մարդիկ արժեքավոր իրերը տարել են այնտեղ (տեսանյութ)

Տարհանում իրականացվել է տարբեր տեղերում, պարզապես Շուշին կորցնելն անկախատեսելի է եղել,- ասում է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ի պատասխան մեղադրանքների, թե նաեւ իր ղեկավարած գերատեսչության սխալ աշխատանքի արդյունքում  կորցրինք  Շուշիի թանգարանային ֆոնդերը։

Ըստ նրա՝ մեկ տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Շուշին կհայտնվի ադրբեջանական վերահսկողության տակ։

Վստահությունն այնքան մեծ է եղել, որ պատերազմի օրերին «եղել են շատ ու շատ մարդիկ, ովքեր իրենք արժեքավոր իրերը տարել են Շուշի որպես ապահով ու անառիկ վայր եւ պահ են տվել այնտեղ՝ աղջկա օժիտ, կահկարասի»։

Արցախի ԿԳՄՍ  նախարարը հույսը չի կորցնում, որ կկարողանան գոնե վերադարձնել հայ նկարիչների աշխատանքները։ Շուշիի պատկերասրահում են  մնացել արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։

Ռուս խաղաղապահների միջոցով պաշտոնական Ստեփանակերտը ադրբեջանցիներին առաջարկել է վերադարձնել դրանք ադրբեջանցի նկարիչների՝  40  աշխատանքների դիմաց։ Դրանք պահվում են Ստեփանակերտում արցախյան առաջին պատերազմից հետո։ Սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել  12 թանգարան, պատմամշակութային  2000 հուշարձան՝ 122  եկեղեցի, 536 խաչքար, 13 վանական համալիր, 52 ամրոց, դամբարաններ եւ այլն։

 

Մանրամասները՝  տեսանյութում