Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այլևս կընդհատեմ բոլոր այն ելույթները, որոնք կապ չեն ունենա թեմայի հետ․ Ռուբինյան (տեսանյութ)

Այսօր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ  ամբիոնից  անդրադարձավ   նիստը վարելու նրբություններին , մասնավորապես նշելով, թե ԱԺ  նիստը վարողի պարտականությունն է հավասար վերաբերմունք ցույց տալ ըստ օրենքի , այլ ոչ թե ըստ տոկոսային հարաբերության։

Նա մասնավորապես նշեց, թե  շատ դժվար է Սինգապուրը կապել Կապանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ՝ այդպես ակնարկելով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթը։

«Լսեք,  ռազմի դաշտում է Դաշնակցությունը հաղթել,  ո՞վ է քաղաքացիական կյանքը, որ դաշնակցությունը չհաղթի»,- նշեց Արծվիկ Մինասյանը և հավելեց, թե պառլամենական ամբիոնից պետք է խոսել միայն ճշմարտությունից և հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը՝  այդպիսով օգնելով մեր պետականությանը։

 Արձագանքելով պատգամավորի ելույթին՝ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ընդգծեց, որ այսուհետ մեծագույն հաճույքով ինքն ընդհատելու է բոլոր նման ելույթները։ « Ես մինչ այդ դա չէի անում մի պարզ  պատճառով, ես մտածում էի, որ եթե ես էսպիսի բաներ սկսեմ անել, ընդդիմությունը կասի սահմանափակում եք և այլն»,- նշեց Ռուբինյանը։