Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդևանյանից պահանջում եմ ներողություն խնդրի․բոլոր իրավական գործիքներն օգտագործելու եմ,որ նա պատժվի (տեսանյութ)

«200-ից ավելի քաղաքացի այս պահին սպասում են հոսպիտալացման»․ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ունեն 100-ից ավելի հղիներ, ովքեր վարակված են կորոնավիրուսով և նրանց մի մասը նաև թոքաբորբով հիվանդ է։

Իր կողմից նախարարը ցանկացավ նշել, որ երեկ ԱԺ պատգամավորներից մեկը տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին և ինքը հրապարակավ պահանջում է,  որպեսզի  նա ներողություն խնդրի․  «իմ կողմից հնարավոր բոլոր իրավական գործիքները կիրառվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր թույլ տված խոսքերի համար»․ ասաց նա՝ հավելելով, որ այդ անձը Արամ Վարդևանյանն է։

Նշենք, որ Արամ Վարդևանյանը իր էջում արձագանքել է ավանեսյանին՝ նշելով․ «Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի։»: Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից»:  

Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև տարածված լուսանկարին, որում ինքը և այլ պաշտոնյաներ առանց փակ տարածքում առանց դիմակի մասնակցում են միջացառման։ Նախարարը հորդորեց ծայրահեղությունների հետևից չընկնել և հավելեց․ «Այո ես ըմպելուց, սնվելուց հանում եմ դիմակը»։