Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

20 թվի քարտեզը միայն իրավական հիմք ունի. ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Կառավարության անդամների հետ ճեպազրույցներում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, որ  Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսել և իրենց կարևոր մոտեցումներից մեկը այն է, որ և Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հայելային տարբերակով հետ քաշվեն։ Ինչ վերաբերվում է այն լուրերին, որ նոյեմբերի 9-ին նոր փաստաթուղթ է ստորագրվելու, ԱԽ քարտուղարը նշեց․ «Մինչև նոյեմբերի 10-ը որևիցե այդպիսի բան չի սպասվում, այդ ինֆորմացիան ընդամենը հանրային աժիոտաժ ստեղծելու համար է»։

 

Հարցին, թե որ թվականների քարտեզներով են կատարելու դեմարկացիան և դելիմիտացիան, ԱԽ քարտուղարը պատասխանեց․  «Միակ իրավական հիմք ունեցող քարտեզը 1920-ականների քարտեզն է, որի մի մասը ասում է 1926 թվականին  է, իսկ մյուսը՝ 1929 թվականինը, այս հարցում միասնական մոտեցում չկա»։

 

Ինչ վերաբերվում է ռուսական խաղաղապահ զորքերին,  Արմեն Գրիգորյանը նշեց, որ իր ենթադրմամբ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը Արցախում մնալու են ավելի երկար։

 

Ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի կողմից  կան դրական ազդակներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում