Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barca 28.10.
A A
Սպորտ

«Բարսելոնայի» ղեկավարների համբերության բաժակը լցվեց. Ռոնալ Կումանը հեռացված է

Իսպանական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոնալ Կումանի պաշտոնանկության մասին:

 

Ինչպես նշում է eurosport-ը, կատալոնյան ակումբի ղեկավարների համբերության բաժակը լցվեց այն բանից հետո, երբ կապտա-նռնագույները հերթական խաղում 0:1 հաշվով պարտվեցին «Ռայո Վալյեկանոյին» և մնացին 9-րդ հորիզոնականում (հաղթանակի դեպքում նրանք կհավասարվեին երկրի չեմպիոն «Աթլետիկոյին»):

 

Այդ խաղից հետո ակումբի տնօրենների խորհուրդն արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է պաշտոնանկ անել Ռոնալդ Կումանին, չնայած դրա համար հարկ կլինի նիդեռլանդցի մասնագետին վճարել 13-14 մլն եվրո փոխհատուցում:

 

Ըստ նախնական տվյալների, «Բարսելոնան» գլխավորելու ռեալ շանսեր ունի ակումբի նախկին ֆուտբոլիստ Խավին, որն այժմ մարզում է Քաթարի «Ալ Սադա» թիմը: Վերջինս արաբական ակումբի հետ արդեն 7 մրցանակ է նվաճել: