Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1
A A
Սպորտ

Սեյրան Եղիկյանը մտավ 1/8 եզրափակիչ. բռնցքամարտի աշխարհի առաջնություն

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից այսօր առաջինը ռինգ մտավ Սեյրան Եղիկյանը: 

Մեր 48 կգ քաշային բռնցքամարտիկն անչափ լարված պայքարում միավորներով հաղթեց իտալացի Նիկոլա Կորդելային և մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ղրղըզ Միրլան Տիկբայ Ուուլուի հետ:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր պետք է մրցի հնդիկ Սինխ Վարինդերի հետ։