Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 27.10.
A A
Սպորտ

«Փյունիկը» ամրապնդվում է 3-րդ հորիզոնականում. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Նորավանքին»:

Խաղն ավարտվեց փյունիկցիների վստահ հաղթանակով` 2:0: Առաջին խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստը գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ ընդմիջումից հետո Ֆիրմինոն ամրապնդեց դաշտի տերերի առավելությունը:

«Փյունիկը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 21 միավոր և ամրապնվեց 3-րդ հորիզոնականում: Նրան հաջորդող «Սևանն» արդեն զիջում է 4 միավորով: 

«Նորավանքը», հակառակը, այս խաղում կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 8 միավորով շարունակում է զբաղեցնել 8-րդ տեղը: